Երկու եղբայրների կողմից վիրավորված ոստիկանը պարգևատրվել է21 հոկտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում ծառայողական պարտքը կատարելիս վնասվածքներ ստացած ոստիկան Արմեն Հակոբյանը ՀՀ ոստիկանապետի պաշոտանակատար Արման Սարգսյանի կողմից պագևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին և մարմնական վնասվածքներ հասցրել նրա ծառայակից Արմեն Հակոբյանին։ Զոհված ոստիկանը հետմահու պարգևատրել էր «Արիության» մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար: Հոկտեմբերի 16-ի միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տիգրան Առաքելյանը մահացել էր հիվանդանոցում, Արմեն Հակոբյանը տեղափոխվել էր հիվանդանոց «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»: Ոստիկանների վրա հարձակված երկու եղբայրները կալանավորված են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն |