Սևանից ջրառը սահմանափակող օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Սևանից ջրառը սահմանափակող օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից ջրառը սահմանափակող օրինագիծը, ըստ որի տարեկան սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառի հնարավորությունը կբացառվի:

Կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ է մնացել 37-ը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---