Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ոնց որ սպասում էինք՝ մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց»,-ասել է Երեմ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Փաստաբանն ասել է, թե իրենց համար սա անսպասելի որոշում չէր։ «Բնականաբար, բողոքարկելու ենք»,-հավելել է նա։

Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---