ՀՀ-ում գործող տիեզերական ընկերությունները հարկային արտոնություններ կստանան

ՀՀ-ում գործող տիեզերական ընկերությունները հարկային արտոնություններ կստանան

PanARMENIAN.Net - Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է Հայաստանում կանոնակարգել տիեզերական գործունեությունը, այն զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով: Այս մասին կառավարության նիստում «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ քննարկման ժամանակ հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, նախարարն իր հերթին նշել է, որ այն կնպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը:

«Միաժամանակ տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում և այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչև 2030 թվականը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ոլորտի զարգացումը կարևոր է ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից»,-ասել է Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ օրենքը հիմք կհանդիսանա, որպեսզի Հայաստանում ձևավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների նոր սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր և արբանյակներ։

Կարդացեք նաև․ Լուսնի օգտագործումը ՀՀ պետական առաջնահերթ շահ կարող է հռչակվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ 2 ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, և այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---