«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր

PanARMENIAN.Net - «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանը։

«Տարածքում իրականացվել է հետախուզում, շենքից բոլորը տարհանվել են», - ասել է նա։Կոստանյանի խոսքով՝ ոչ մի բան չի հայտնաբերվել, հայտնում է Aysor.am-ը:

«Կարևորը, որ կեղծ ահազանգ էր», - ասել է Տիգրան Կոստանանը՝ ավելացնելով, թե չի տիրապեում է ահազանգողի մասին տվյալների:

Հոկտեմբերի 29-ին 11:20-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---