Հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները հնարավոր է սկսեն 6-ի փոխարեն 3 ամսում քննարկել

Հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները հնարավոր է սկսեն 6-ի փոխարեն 3 ամսում քննարկել

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է e-draft համակարգում:

Oրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում։

Միաժամանակ, անձի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի մերժման հիմքերը կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---