Սիմոնյան. Ովքեր կոծկել են բանակում զոհված զինվորների գործերը՝ հեռանալու են

Սիմոնյան. Ովքեր կոծկել են բանակում զոհված զինվորների գործերը՝ հեռանալու են

PanARMENIAN.Net - Տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են:

«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սևազգեստ մայրերը շեշտել են, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել և իրենց որդիների մահվան գործերը բացահայտել։«Ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել», - ասել են նրանք, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը խոստացել է մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փակ նիստին մասնակցել են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները,

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---