Երևանի համար 101 նոր տրոլեյբուս կներկրվի![]() 4 նոյեմբերի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «GPS համակարգով ամբողջությամբ հետևում ենք աշխատանքին, վերահսկում ենք, որ ուշացումներ չլինեն»,- նշել է երթակարգավար Սամվել Արամյանը: «Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը: ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |