Աղաջանյան. «Երևանի թոքերի» վերականգնումը շուտով կսկսվի

Աղաջանյան. «Երևանի թոքերի» վերականգնումը շուտով կսկսվի

PanARMENIAN.Net - Առաջիկայում կմեկնարկեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող տարածքի կանաչապատման աշխատանքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներն այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի թոքեր»։

Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի թոքերի» վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։ Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը»,-ասվում է գրառման մեջ։

Աղաջանյանը նշել է նաև, որ այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի մաս։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---