Լավրով. Պատրաստ ենք նպաստել ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը11 նոյեմբերի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում: «Մենք ամեն կերպ նպաստում ենք, որպեսզի ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի նպաստենք ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», - ասել է Լավրովը, հայտնում է Aysor.am-ը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որևէ մեկը կարող է պատերազմ սկսել. «Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փախշահավետ համագործակցություն ապահովելուն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել է Լավրովը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |