ՊՆ-ն նախազորակոչիկների համար ՏՏ ոլորտում անվճար դասեր է կազմակերպում13 նոյեմբերի 2019 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ: Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախապատրաստական դասընթացներն անվճար են։ Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է. գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, ծրագրավորման հիմունքներ, մեքենայական ուսուցման հիմունքներ, նեյրոնային ցանցերի հիմունքներ, ավարտական նախագծեր: Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել: «1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարելի է ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում: Հարցերի դեպքում կարելի է գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։ «1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |