Նախարար. 2020-ի վերջում ՀՀ արտաքին պարտքը $7,3 մլրդ կլինի

Նախարար. 2020-ի վերջում ՀՀ արտաքին պարտքը $7,3 մլրդ կլինի

PanARMENIAN.Net - 2020-ի տարեվերջին ՀՀ արտաքին պարտքը, մոտավոր հավանական արտահայտությամբ, $7,3 մլրդ կլինի: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։

Նա նշել է, որ Հայաստանը բոլոր առումներով դասակարգվում է պետական պարտքի ցածր շեմ ունեցող երկրների շարքին։ Նախարարը հավելել է, որ կառավարությունը նախատեսում է տարվա ընթացքում պարտք վերցնել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, հայտնում է Shantnews.am-ը:

Նա նշել է նաև, որ թեև 2020-ին արտաքին պարտքը 7․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ է ենթադրվում, այնուամենայնիվ, պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ բավական ցածր հարաբերություն կունենա՝ 50 տոկոսից էլ ցածր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---