Վրաստանում ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները19 նոյեմբերի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ կշարունակեն պիկետները ոչ միայն խորհրդարանի շենքի, այլ նաև այլ պետական հաստատությունների մոտ: Ընդդիմությունը մտադիր է նաև շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելու պողոտայում և բանավեճի համաձայն չէ՝ այդպիսին են 20 ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները: Նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ցրել է ցույցը խորհրդարանի շենքի մոտ և դուրս մղել ցուցարարներին Ռուսթավելու պողոտայից: Այժմ բոլոր ճանապարհները խորհրդարնի շուրջ բաց են,հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նոյեմբերի 19-ի առավոտյան ցուցարարները կրկին մի քանի վրան են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է նոյեմբերի 18-ին Ռուսթավելու պողոտայից բերման ենթարկվածների խափանման միջոցը: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն առաջարկել է ընդդիմությանը քաղաքական բանավեճ անցկացնել ընտրակարգի փոփոխության թեմայով, փողոցային ակցիաների փոխարեն: Միացյալ ընդդիմության հանրահավաքը խորհրդարանի շենքի մոտ կկայանա 19:00-ին: Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |