ԵՊՀ դոցենտ. Նախարարի հետ հանդիպումը կառուցողական չէր, վերաբերմունքը հեգնախառն էր19 նոյեմբերի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումից հետո նախարարի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվելու են: Նոյեմբերի 19-ին ուսանողները վրդովմունք են հայտնում նաև նախարարի՝ դասախոսների հետ խոսելու ձևի պատճառով, հաղորդում է Panorama.am-ը: Կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանն ասել է, թե Հարությունյանը «շատ արհամարհական, քստմնելի ձևով է խոսել դասախոսների հետ»: «Այդ պահվածքը՝ գրիչով ցույց տալ, ակադեմիկոսն իրեն բան ասի, ինքը հեգնանքով խոսի: Չի լինելու նման բան, թույլ չենք տալու ու չենք հանդուրժելու: Մեր դասախոսներից ոչ ոք դրան արժանի չէր: Երեկ տպավորությունն այնպիսինն էր, որ Արայիկ Հարությունյանն այդ մարդկանց կանչել էր ցույց տալու համար, որ ձեր ասածը մեկ է ինձ համար, ինչպես կուզեմ, կանեմ: Բայց այդպես չի լինելու: Երեկ որևէ մեկը քաղաքականությունից չէր խոսել, ամենամեծ քաղաքականացնողը հենց նախարարն էր: Մենք էլի չքաղաքականացնելով՝ շարունակելու ենք մեր պայքարը: Եթե նախարարը շարունակի իր քաղաքականությունը կրթության հետ կապված, մեր պայքարը տեղափոխվելու է ուրիշ դաշտ»,- ասել է ուսանողը՝ հավելելով, թե իրենց դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանի կյանքի տևողությունն է: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանի կարծիքով նախարարի հետ հանդիպումը կառուցողական չի եղել. նախարարն ասել է՝ «գնացեք լեզու գտեք ձեր գործընկերների հետ»: «Երբ որ գնում էինք հանդիպման, ես անձամբ հրավիրված լինելով, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ պետական որևէ պաշտոնյանի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի»,- ասել է Գալստյանը: ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ մի քանի օր է դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:Ուսանողները և դասախոսները դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:Նոյեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր դասախոսների հետ՝ քննարկելու օրենքի նոր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |