Ռուսաստանը մտադիր չէ ստեղծել գազային OPEC

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չէ գազ արտահանող երկրների Ֆորումի հիմքի վրա միջազգային կարտել ստեղծել: Այդ մասին Եգիպտոսի իր գործընկեր Ահմեդ Նազիֆի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ այլ ռուս պաշտոնյաներ արդեն մի անգամ չէ, որ հայտարարել են, որ նավթ արտահանող երկրների Կազմակերպության նմանությամբ գազային OPEC չեն ստեղծելու:



«Մենք գիտենք այն վախերի մասին, որոնք հնչում են էներգոռեսուրսների որոշ սպառող երկրներից. այդ վախերի համար ոչ մի հիմքեր չկան»,- նշել է Ռուսաստանի վարչապետը: Ընդ որում, Պուտինը նշել է, որ էներգահումքի արդյունաբերող երկրները պետք է կողմնորոշեն իրենց գործողությունները, փոխանակվեն տեղեկատվությամբ, անեն ամեն բան, որպեսզի համաշխարհային շուկաներն ապահովեն ածխաջրածնային հումքի անընդհատ մատակարարմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Գազ արտահանող երկրների ֆորումը միջազգային կառույց է, որի շրջանակներում փոխանակվում են երկիր մասնակցի գազի արդյունահանման եւ վաճառքի տվյալներով: Այդ կազմակերպությունը չի կարող ազդել գազի գնի վրա աշխարհում: Ֆորումի հավաքներն անցկացվում են ամեն տարի, իսկ մոտակա հավաքը կկայանա 2008թ. նոյեմբերի կեսերին: Դրանում մշտական մասնակցություն են ցուցաբերում Ալժիրը, Բոլիվիան, Բրունեյը, Վենեսուելան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Քաթարը, Լիբանանը, Ռուսաստանը եւ եւս 6 երկիր:



«Գազային OPEC»-ի ստեղծման մասին 2007թ. սկզբին խոսք բացեց Իրանը, որի իշխանությունների կարծիքով կարտելի մեջ պետք է մտնեն Ռուսաստանը, Քաթարը, Ալժիրը եւ մի քանի այլ երկիր: Ընդ որում, գազի շատ սպառողներ, այդ թվում` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, արտահայտվեցին նման «գազային OPEC»-ի ստեղծման դեմ` վախենալով շուկայում մենատիրության հաստատումից:



Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում իր գազի պահեստներով, Իրանը` երկրորդ, Քաթարը` երրորդ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---