Արցախում մտադիր են նպատակային վերաբնակեցում իրականացնել

Արցախում մտադիր են նպատակային վերաբնակեցում իրականացնել

PanARMENIAN.Net - Արցախում մտադիր են մասնագետների ու նրանց ընտանիքների նպատակային վերաբնակեցում իրականացնել: Այդ մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների համար Արցախի Հանրապետության 2020-ի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 257 միլիոն 800 հազար դրամ, հայտնում է «Արցախպրեսը»:

Նախարարը նշել է, որ շրջանառության մեջ է գտնվում նոր նախագիծ, որով կներդրվեն նոր սկզբունքներ կապված վերաբնակեցման գործընթացի հետ: Խոսքը վերաբերում է նպատակային վերաբնակեցմանը:

«Մասնավորապես՝ կմեկնարկի նոր գործընթաց, որի շրջանակներում կկազմվեն շրջանների, ենթաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, որոնցից էլ կբխի մասնագետների պահանջը: Այդ մասնագետների ու նրանց ընտանիքների համար կհայատարարվի նպատակային վերաբնակեցում, որի արդյունքում էլ վերաբնակեցման գործընթացը բնականոն զարգացում կունենա»,- նշել է Ավանեսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---