Արա Վարդանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

Արա Վարդանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - ասել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ պատրաստվում են վճարել գումարը. «Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարել»։

Արա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրացում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---