Ոստիկանության ծառայողների ապօրինություններ են բացահայտվել 4 դեկտեմբերի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ծառայողների ապօրինություններ են բացահայտվել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՊՊԳ վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ջոկի հրամանատարը, առանց ղեկավարությանը զեկուցելու, 2018 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Այնտեղ կատարել է ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կաշառք տալը, ինչի համար նույն թվականի հուլիսին Մոսկվայի Չերտանովսկիի շրջանի դատարանի վճռով դատապարտվել է 10 ամիս ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ՊՊԳՎ ջոկի հրամանատար ոստիկանության ենթասպան վերադարձել է Հայաստան և շարունակել ծառայությունը։ Պարզվել է նաև, որ ծառայողի անմիջական ղեկավար վաշտի հրամանատարը և ոստիկանության ՊՊԳՎ անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի պետը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, տևական ժամանակ չեն ստուգել ջոկի հրամանատարի ծառայությունը և չեն պարզել ու ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանը չեն զեկուցել նրա ծառայության չներկայանալու մասին։ Արդյունքում` ոստիկանության ՊՊԳՎ ջոկի հրամանատարը շուրջ 10 ամիս բացակայել է ծառայությունից, ստացել 1․290․000 դրամ աշխատավարձ, ինչով պետությանը պատճառվել է խոշոր չափով վնաս։ Ավելին՝ ջոկի հրամանատարի աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթերում մտցվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքին, ռազմամթերք ստանալու ու հրաձգության վարժություններին նրա մասնակցության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ ոստիկանության պետի հրամանով ՊՊԳՎ ջոկի հրամանատարը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Դեպքերի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |