Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում առաջատարը Սահակ եպս. Մաշալյանի տեղապահներն են 9 դեկտեմբերի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարքի ընտրություններում հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանի կողմնակիցները: Այս մասին հաղոդրում է Ermenihaber-ը՝ նշելով, որ պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը: Սահակ եպս. Մաշալյանի կողմնակիցները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե: Նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Նշվում է, որ 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք է արտահայտվել պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ: Ըստ ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 13.704 ընտրող: Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17 են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի ընտրվել են դեկտեմբերի 8-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |