Ռուբեն Հայրապետյան․ Անդրանիկ Քոչարյանն այլ անձի միջոցով հորդորել է ինձ հեռանալ ՀՀ-ից, քանի որ ինձ ձերբակալելու հրաման կա14 դեկտեմբերի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից իր տան խուզարկությանը, հայտարարել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն հեռանալ Հայաստանից․ քանի որ իրեն ձերբակալելու են։ «Իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցել է, որ ես հեռանամ Հայաստանից, քանի որ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ ձերբակալեն»,-ասել է նա «Պրեսսինգ» հաղորդման եթերում։ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինարարական աշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Նա հավելել է, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։ «Գիտե՞ք ինչի համար են հորդորում, որ լքեմ Հայաստնը՝ որ թողնես գնաս, «մասկի շոու» անեն, ասեն տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես փախչելու տեղ չունեմ, ձերբակալում են, թող ձերբակալեն։ Երբ զանգեն ինձ ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալել, արի, որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում և ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»,-ասել է ՀՖՖ նախկին նախագահը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրության պահանջներին համապատասխանում են թեկնածուներից 3-ը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, 20-րդ դարիՀայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: ՀՖՖ նախագահը կընտրվի դեկտեմբերի 23-ին՝ նոր գործկոմի կողմից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |