Թինա Կանդելակին, Մարգարիտա Սիմոնյանը, Քեոսայանը, Խառատյանը և այլոք ևս միացել են Քոչարյանին ազատելու կոչին19 դեկտեմբերի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արվեստի և մշակույթի հայազգի գործիչները ևս միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ հայ գործիչների կոչին, նույնաբովանդակ հայտարարություն տարածելով: Նրանք կոչ են անում փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Ռուսաստանցի գործիչների հայտարարությունը ևս հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը ստորագրել են. Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների վարչության նախագահ Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղդումայի պատգամավոր Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Տիգրան Քյոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Մարգարիտա Սիմոնյան, Russia Today-ի գլխավոր խմբագիր Սաթի Սպիվակովա, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող Դմիտրի Խառատյան, դերսան, ՌԴ ժողովրդական դերասան Կարեն Շախնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկնոցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ: ՀՀ և ՌԴ հայազգի մշակույթի գործիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |