ՀՀ-ն մտադիր է բենզին գնել Ղազախստանից

ՀՀ-ն մտադիր է բենզին գնել Ղազախստանից

PanARMENIAN.Net - Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բենզին գնել Ղազախստանից և ՀՀ կառավարության հետ արդեն պայմանավորվածություն կա:

Ըստ նրա, ՀՀ-ն համաձայն է ղազախական կողմի բոլոր առաջարկներին և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատման, հայտնում է Sputniknews.kz-ն:

«Կան որոշ անհարթություններ համաձայնեցնող նախարարությունների միջև: Մասնավորապես, Ղազախստանի ֆինանսների նախարարության և առևտրի ու ինտեգրման նախարարության մոտեցումները տարբերվում են: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կաշխատենք բոլոր դիտողություններին լուծում տալ»,-ասել է Մագաուովը:

Ըստ փոխնախարարի, այնուհետև կիրականացվի լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննություն, որից հետո ՀՀ-ն պետք է նշի ներկրման ակնկալվող ծավալը:

«Հայաստանը ծավալների մասին չի խոսել: Բայց և լոգիստիկան շատ բարդ է: Տրանսպորտային միջանցքը շատ բարդ է: Ընդհանուր առմամբ, նրանք պատրատ են ցանկացած ծավալի, մեր նավթամթերքն իրենց շուկայում գոնե ինչ-որ քանակով ունենալու համար»,-ասել է նա:

Մագաուովը նաև հավելել է, որ հայկական կողմը գործարքից ակնկալում է մրցակցություն առաջացնել բենզինի ներքին շուկայում և նվազեցնել գները, ինչպես եղավ Տաջիկստանում և Աֆղանստանում, ուր սկսվեց առաքվել ղազախական նավթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---