Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման գործով ևս մեկ մեղադրյալ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է

Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման գործով ևս մեկ մեղադրյալ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է

PanARMENIAN.Net - Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Ջերջերյանը «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրենն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նույն գործով անցնող Անուշ Գարսանցյանի, Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավ կիրառելու, ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դատարանների որոշումների մասին:

Արտակ Ջերջերյանը, Ռազմիկ Աբրահամյանը,Անուշ Գարսանցյանը, Լիանա Կարապետյանը ձերբակալվել էին դեկտեմբերի 19-ին, ապա միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերբերյալ:

Ջերջերյանի, Աբրահամյանի, Կարապետյանի և Գարսանցյանի մասնակցությամբ գործը հարուցվել էր ԱԱԾ-ում՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, ապա դրա վարույթը փոխանցվել էր Քննչական կոմիտե:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---