Տոներին պայթուցիկներից և հրավառություններից 95 անձ է տուժել

Տոներին պայթուցիկներից և հրավառություններից 95 անձ է տուժել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 95 անձ դիմել է ՀՀ բուժկենտրոններ, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Տուժածներից 29-ը 7-14 տարեկան երեխաներ են, 11-ը՝ դեռահասներ, իսկ 55-ը՝ մեծահասակներ: Դեպքերից 74-ում տուժածները դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել, 18-ը՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) վնասվածքներ, 2-ը՝ ստորին վերջույթների, 1-ը՝ նստատեղի:

Ըստ նախարարության վիճակագրության նաև՝ տուժածներից 89-ը արական սեռի ներկայացուցիչներ էին, իսկ 6-ը՝ իգական:

Ամանորի գիշերը պայթուցիկներից ու հրավառություններից տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմած անձանց թվում է եղել նաև 10-ամյա տղա, որի մեկ մատն ամպուտացրել են: Ըստ բժիշկների՝ պոկված մատը հնարավոր չէր վերականգնել. մյուս մատները հաջողվել է փրկել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---