ԱԱԾ-ում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի ստորաբաժանում կա

ԱԱԾ-ում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի ստորաբաժանում կա

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի առանձին ստորաբաժանում է գործում: Այն ստեղծվել է կառուցվածքային բարեփոխումների արդյունքում և գործում է 2018-ի հոկտեմբերից կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում:

Ստորաբաժանման հիմնական գործառույթն օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է:

Այն ուսումնասիրում է ներդրումների ընդհանուր պատկերը՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետհամակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ԱԱԾ կամ զանգահարել կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---