«Զվարթնոցի» ավտոկայանում հունվարի 15-ից նոր սակագներ կգործեն. Վճարային 7 նոր տերմինալ կա

«Զվարթնոցի» ավտոկայանում հունվարի 15-ից նոր սակագներ կգործեն. Վճարային 7 նոր տերմինալ կա

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 15-ից կայանման նոր սակագներ կգործեն, սակայն տերմինալներով վճարելիս գները կմնան նույնը: Այս մասին ասվում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:

Ավտոկայանատեղի վճարման գործընթացը հեշտացնելու համար օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ. 4-ը՝ առաջին հարկում, դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (ամեն մեկի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում, դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (ամեն մեկի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում :

«Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, կարելի է վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը»,- նշվում է գրառման մեջ:

Տերմինալների միջոցով վճարելիս գները նույնն են:

Վճարային տերմինալ.

• առաջին 10 րոպեն անվճար է,

• 1 ժամվա կայանումը՝ 500 դրամ,

• 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2000 դրամ,

• 5-30 օր կայանումը՝ 10,000 դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.

• 1 ժամվա կայանումը 800 դրամ է,

• 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3000 դրամ,

• 5-30 օր կայանումը՝ 15,000 դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարել կարելի է միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

• միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը 2000 դրամ է,

• ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3000 դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում տույժը 20,000 դրամ է, վճարումը պետք է անել միայն դրամարկղում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---