Անանյան. 2019-ին մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են մոտ 95 մլրդ դրամ

Անանյան. 2019-ին մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են մոտ 95 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում մեքենաների գծով պետբյուջեի եկամուտները կազմել են մոտ 95 մլրդ դրամ , ինչը 58 մլրդ-ով ավելի է, քան 2018-ին:

Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ 2019-ին մաքսային ձևակերպում է ստացել 189,019 մեքենա, ինչը 3 անգամ գերազանցում է 2018-ի ցուցանիշը:

ՊԵԿ ղեկավարը նշել է, որ 2019-ին ընդհանուր առմամբ հարկ վճարողներին վերադարձվել է 170.4 մլրդ դրամ :

«Եթե 170.4 մլրդ դրամից հանենք 95 մլրդ, որ ստացվել է մեքենաների մաքսազերծումից, ապա կստացվի մոտ 75 մլրդ, իսկ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք աննախադեպ հարկեր վերադարձնել: Նման քայլերով, նվազեցնելով եկամտային ցուցանիշները, մենք, ըստ էության, գնալով նախկին պարտքերը մարելու ճանապարհով, չեզոքացրել ենք ժամանակավոր եկամտային էֆեկտների ազդեցությունը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ 2020-ի բյուջետային եկամուտները ավելին կլինեն, քան պլանավորված է:

Անանյանի խոսքով՝ ժամանակավոր բնույթ ունեցող բարձր հարկային եկամուտների էֆեկտը չեզոքացելու համար կառավարությունը որոշել է վերադարձնել նախկինում կուտակված 56,4 մլրդ դրամ դեբետային պարտքերը:

2020-ից Հայաստանում մեքենաների մաքսազերծման համար գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Մինչ այդ ՀՀ-ն ուներ երրորդ երկրից մեքենաներ ներմուծելու արտոնյալ պայմաններ, ինչն էլ նպաստում էր մեծ թվով տրանսպորտային միջոցների ներկրմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---