Նախարար. Օրենքը փոփոխելու դեպքում 0-6 տարեկանները կկարողանան մանկապարտեզ հաճախել14 հունվարի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխությունների օրինագծով առաջարկվում է փոխել մանկապարտեզներ հաճախող երեխաների տարիքային շեմը` ներգրավելով նաև 0-6 տարեկան փոքրիկներին, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար: Ըստ նախարարի՝ տեսականորեն նախադպրոցական և նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից սկսած: «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»,- Հարությունյանի խոսքերը մեջբերում է «Հայկական ժամանակը»: Նախարարը հավելել է նաև, որ պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ չկա. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»: Հարությունյանի խոսքով՝ այժմ մանկապարտեզները երբեմն կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն: «Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան և գիտի 1-ին և 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը», - ասել է նա՝ նշելով, որ երբեմն ծնողներին թվում է, թե իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, բայց այդ դեպքում դպրոցում կարող են խնդիրներ ստեղծվել: Հարությունյանը հուսով է՝ օրինագիծն ընդունելու ծրագիրն իրականացնելուն կմասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ: Հունվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար պայմաններ ստեղծել: Նախատեսվում են նաև կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթհաստատություններում չափորոշիչների ներդրում և որակի բարելավում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |