ՄԻՊ. Ընտանիքում բռնության մասին բողոքները 2 անգամ աճել են

ՄԻՊ. Ընտանիքում բռնության մասին բողոքները 2 անգամ աճել են

PanARMENIAN.Net - 2019-ին Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ընտանիքում բռնության ենթարկվելու մոտ 100 բողոք է ստացել՝ 2 անգամ ավելի, քան 2018-ին։

Բողոքների գերակշիռ մասը վերաբերել է ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնությանը։

Օմբուդսմենին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում խորհրդատվություն և ուղղորդում է տրվել։

Բողոքների թվի աճի պատճառը նաև 2019-ին Մարդու ՄԻՊ իրազեկման ծրագիրն է, որի շրջանակում #դեմեմբռնությանը արշավի շրջանակում նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պաստառներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

Բացի այդ, ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում ՄԻՊ-ին դիմելու ուղեցույցներ են պատրաստվել հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, բրալյան գրով: Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ է թողարկվել, որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների ժամանակ։ Քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցները տարածվել են նաև մարզերում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---