Երևանում քրեական ենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել (վիդեո)

Երևանում քրեական ենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանում հայտնաբերվել ու տարբեր կասկածանքներով ոստիկանություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Իրավապահներն անձնական խուզարկություն են արել ու զննել մեքենաները։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր:

Ոստիկանությունը կշարունակի իրականացնել հատուկ միջոցառումներ՝ միտված «քրեական ենթամշակույթի» հասկացությունները վերացնելուն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---