Կառնուտի բնակիչները փակել են դեպի Գյումրի ճանապարհը20 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի վաղ առավոտից Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հ: Ըստ գյուղացիների՝ գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին, ասում են՝ 2019-ին տեղացած 3 խոշոր կարկտահարությունից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ: Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որոնք 50 տոկոսից քիչ են վնասվել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում: Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպելու է նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |