Դիզվառելիքի քրգործից անջատված գործով նախաքննությունն ավարվել է20 հունվարի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի ներգրավվմամբ դիզվառելիքի քրգործից անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, Կարապետյանի կողմից 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետաջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.3 մլն լ դիզվառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489 մլն դրամը: Այդ հանցանքի համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով): Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հոդված 38. Հանցակիցների տեսակները, 1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:) Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |