HSBC Armenia. Մեր գործունեության վերանայման մասին լուրերը սպեկուլյացիա են30 հունվարի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում HSBC բանկի ներկայացուցչության գործունեության վերանայման մասին լուրերը շահարկումներ են, PanARMENIAN.Net ին ասաց բանկի հանրային կապերի պատասխանատու Դիանա Գազիյանը: Ավելի վաղ Reuters-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ HSBC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Նոել Քուինը ձգտում է վաճառել կամ կրճատել ընկերության բիզնեսը մի շարք շուկաներում, այդ թվում՝ Հայաստանում: «Դա շահարկում է, մենք չենք կարող դա մեկնաբանել, արձագանքել: Դրանք շահարկումներ են, ինֆորմացիա չկա, Reuters-ի հրապարակումը սպեկուլյացիա է, և դրան մենք չենք կարող արձագանքել»,- նշեց բանկի հանրային կապերի պատասխանատուն: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով աղբյուրի հրապարակմանը, հայտնել էին, որ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգում: ԿԲ-ն ՀՀ-ում բանկի գործունեությունը գնահատել էր որպես «հաջողության պատմություն»՝ հայտնելով, որ HSBC Armenia-ն դիմել է իրենց՝ մարտ ամսից նոր տնօրեն գրանցելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |