Ավտոներկրողները նորից Կառավարության դիմաց են. Չեն հասցրել գրանցել չհայտարարագրված մեքենաները 5 փետրվարի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ մեքենաներ կան չհայտարարագրված, որոնք չեն հասցրել գրանցել։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Բագրատաշենում մոտ 500 մեքենա կա կուտակված: Նրանք գործադիրից պահանջում են, որ հնարավորություն տան հին գնացուցակով մաքսազերծելու մեքենաները, որոնք շուտ են գնվել, բայց չեն հայտարարագրվել ֆիզիկապես չհասցնելու պատճառով, գրում է Panorama.am-ը: «Մեքենաների մի մասը չի հատել սահմանը։ Դրանք գնվել են օգոստոսին, սեպտեմբերին, և քանի որ մեքենան ժամանակին չի հասել Վրաստան, մնացել է էնտեղ։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաների մի մասը ներկրվել է, բայց չի հասցվել հայտարարագրել, մյուս մասն էլ մնացել է Վրաստանում, որովհետև չեն հասցրել ոչ հայտարարագրել, ոչ էլ ներկրել»,- ասել են ավտոներկրողներից մեկը: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, մի քանի ցավալի խնդիր կա. նախ, որ Բագրատաշենում 300-500 չհայտարարագրված մեքենա է կուտկվել։ «2019-ին մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս է մնացել հայկական շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշենի մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենան ներկրել Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,- նշել է նա։ Երկրորդ խնդիրը, ըստ Հովհաննիյանի, այն է, որ Ղազախստանի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գրանցվել են Հայաստանում մեքենա արտահանելու համար, իրենց մեքենաները գրանցել են ՀՀ-ում. այսինքն՝ գույքահարկը պիտի վճարի ՀՀ քաղաքացին, մինչդեռ 2020-ի հունվարի 1-ից հետո տեղացիները չեն կարող հաշվառումից հանել այն մեքենաները, որոնք գրանցված են իրենց բնակության հասցեում։ Հայաստան ներկրված մեքենաների 70 տոկոսը, ըստ Հովհաննսիյանի, գնվել է ռուսների և ղազախների կողմից Վրաստանում, բայց գրանցվել է Հայաստանում, գույքահարկն էլ մնացել է ՀՀ վրա։ «Իրենք գնել են մեքենաները վրացիներից ու ադրբեջանցիներից, մեքենաներն ապօրինի գրանցել են Հայաստանում, իսկ առևտուրը եղել է Վրաստանում։ Պետք է հաշվառումից հանել այդ մեքենաները, որովհետև հիմա մարդիկ կան, որոնց տան վրա տասնյակ ղազախ կամ ռուս քաղաքացի է գրանցված և այդ ընտանիքների անդամները չգիտեն, թե գյուղապետը քանի հոգու է իրենց տան վրա գրանցել»,- նշել է Հովհաննիսյանը։ Ավեի վաղ ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ 2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած անձինք պետք է մաքսազերծեն մեքենաները սահմանված ժամկետում: Մաքսազերծման ժամանակ 2019-ի դրույքաչափերը կիրառելու համար մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է արվեին նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |