Թելման Թադևոսյանը՝ Աջափնյակի նոր ղեկավար

Թելման Թադևոսյանը՝ Աջափնյակի նոր ղեկավար

PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Թելման Թադևոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Թադևոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին վստահության համար:

Նախկինում Թադևոսյանը Նուբարաշենի ղեկավարն էր, բայց հունվարի 31-ին հրաժարական էր տվել:

Ավելի վաղ Աջափնյակի ղեկավար Գևորգ Բաբայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Բաբայանը նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---