ՊՈԱԿ-ի փորձագետը 3.3 մլն դրամ կաշառք է ստացել. Ձերբակալվել է20 փետրվարի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը տնտեսվարողի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով առանձնապես խոշոր չափի՝ 3.3 մլն դրամ կաշառք է ստացել, դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: Պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են, հայտնում են ԱԱԾ-ից: «Պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020-ի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.3 մլն դրամ կաշառք»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։ Փետրվարի 18-ին Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, առձեռն կաշառք տվող անձի հետ միասին փորձագետը բռնվել և բերման է ենթարկվել: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |