Ավինյան. Կորոնավիրուսի տարածմանն արձագանքելու հստակ ծրագիր ունենք

Ավինյան. Կորոնավիրուսի տարածմանն արձագանքելու հստակ ծրագիր ունենք

PanARMENIAN.Net - Հայաստանը հստակ ծրագիր ունի կորոնավիրուսի դեպքի գրանցմանն արձագանքելու համար, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կարող է տեղայնացնել վարակը, եթե նման դեպքեր գրանցվեն՝ նա ասել է, որ բավականին խիստ հսկողություն է սահմանվել:

«Հայաստանն ունի այդ հնարավորությունները: Եվ առողջապահության նախարարության, և աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմնի գործողությունները եղել են բավականին տրամաբանական: Հսկողությունը բավականին խիստ է նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ... Կարծում եմ՝ ընդհանուր պետական, առողջապահական համակարգը պատրաստ է»,- ասել է Ավինյանը:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։

ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: 2 երկրի քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, ցամաքով իրականացվում են բեռնափոխադրումներ։ ՀՀ տարածքում բեռնատարները տեղաշարժվում են ոստիկանության ուղեկցությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---