ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները` ԱՆ որոշման մասին. Փլուզման եզրին է մի արդյունավետ համակարգ

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները` ԱՆ որոշման մասին.  Փլուզման եզրին է մի արդյունավետ համակարգ

PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները Կառավարության շենքի առջև բողոքում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու՝ առողջապահության նախարարության որոշման դեմ, փոխանցում է Aysor.am-ը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման որոշումը գործադիրն ընդունել է հունվարի 30-ին:

«Բոլոր հնարավոր միջոցներով մեր ձայնը լսելի ենք դարձնելու, չենք կարող անտարբեր մնալ նրան, թե ինչպես է «ծածկադմփոցի» սկզբունքով փլուզման եզրին հասցվում մի արդյունավետ գործող համակարգ, և փոխարենը ոչինչ չի առաջարկվում: Այն հիմնավորումները, որոնք դրված են որոշման տակ, հիմնազուրկ են: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը ոչ մի կերպ չի կարող ազդել խարանի և խտրականության վերացման վրա, ինչպես ներկայացվում է: Հիմնազուրկ է նաև այն մոտեցումը, որ դա կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- հայտարարել է ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը:

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ նախարար Արսեն Թորոսյանի հրամանով տնօրեն Սամվել Գրիգորյանը փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:

Գրիգորյանը նշել է, որ իրենք ինտեգրված են աշխատում, այլ ոչ կղզիացած, իսկ կենտրոնն օրինակելի է նաև միջազգային ասպարեզում: Նրա խոսքով՝ ԱՆ-ի կողմից միանձնյա որոշումներ են կայացվում, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն ակնկալում են, որ «առանց մասնագիտական քննարկման կայացված որոշումը» կկասեցվի և հարցը կքննարկվի կլոր սեղանի շուրջ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման մասին որոշումը, ըստ ԱՆ-ի, ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---