ԱՆ. Իտալիայից եկողներին կարանտինային գոտի տանելու մասին տեղեկություն չկա

ԱՆ. Իտալիայից եկողներին կարանտինային գոտի տանելու մասին տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - Մարտի 10-ի դրությամբ ՀՀ սահմանին նույն կերպ շարունակվում է հսկողությունը, սակայն Իտալիայից ժամանող քաղաքացիներին կարանտինային գոտի տեղափոխելու մասին տեղեկություն այս պահին չկա: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնում:

Հայտնի չէ նաև՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին, այդ երկրից վերադարձող քաղաքացիները կարանտինային գոտի տեղափոխելու մասին հարցն ԱՆ-ում քննարկվել է, թե՝ ոչ: Հաամապատասխան հարցին գերատեսչությունում հայտնեցին, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող:

Ավելի ուշ նախարարությունը հորդոր տարածեց՝ խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա ճանապարհորդելուց, իսկ այդ երկրներից վերադարձող քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:

Նախարարությունում նաև նշել են, որ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս անհրաժեշտ է խուսափել նշված երկրներ մեկնելուց, կամ առհասարակ՝ գործուղումների մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում: Գործատուներին խորհուրդ է տրվում ապահովել վիրուսի բարձր տարածվածություն ունեցող երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:

ԱՆ-ից հորդորել են նաև խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմելլ բժշկի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---