Կոնգրեսը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

Կոնգրեսը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով սահմանափակվում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի հարցում:

Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 227 անդամ, դեմ՝ 186 կոնգրեսական, գրում է Deutsche Welle-ն:

Փաստաթղթով Թրամփին արգելվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի նախնական հավանության:

«Եթե նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում անվերջ պատերազմները դադարեցնելու իր խոստմանը, նա կստորագրի բանաձևը»,- ասել է բանաձևի նախաձեռնող, դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:

Սակայն նախագահը կարող է վետո դնել փաստաթղթին:

2020-ի հունվարին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---