Ուկրաինայում ՀՀ դեսպանություն. Ընդունելությունը սահմանափակվում է, կոչ ՀՀ քաղաքացիներին՝ կանգնել հաշվառման12 մարտի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ից հյուպատոսական ընդունելությունն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (Կիև) և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառում, իրականացվելու է սահմանափակ ռեժիմով։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Հորդորում ենք հյուպատոսական հիմնարկների այցելուներին դիմել վերը նշված հյուպատոսական հիմնարկներ միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում և միայն նախնական գրանցումով։ Առայժմ այս ռեժիմը գործելու է մինչև ապրիլի 3-ը։ Միաժամանակ, դեսպանությունը հորդորում է Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում հետադարձ կապն ապահովելու նպատակով, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (հասցե, հեռախոսահամար, էլ.փոստի հասցե) Ուկրաինայում ՀՀ դեսպանության կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային հասցեներին, կամ ֆեյսբուքյան պաշտոնական հաշիվներին: Դեսպանությունում և գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարներ։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Մարտի 11-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսի (COVID-19) 1 գրանցված դեպք կա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |