Ճարտարապետության ազգային թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի

Ճարտարապետության ազգային թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի

PanARMENIAN.Net - Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ժամանակավորապես այցելուներ չի ընդունում, ասվում է ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով աշխարհում ու մեր երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ որոշեցինք ժամանակավորապես փակել թանգարանը, որ նվազեցնենք հնարավոր բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թանգարանի աշխատակիցներին ու այցելուներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան, ինչպես նաև նվազագույնի հասցնել շփումն այցելուների հետ»,- ասվում է գրառման մեջ:

Թանգարան-ինստիտուտը հետևում է երկրում տիրող իրավիճակի զարգացումներին, ինչպես նաև սպասում Կառավարության որոշումներին ու հետագա քայլերին:

Վերաբացման դեպքում հավելյալ տեղեկատվություն կտրվի:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակակրի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 11-ին վարակի հաստատված դեպք ունեցող 3 քաղաքացուց մեկի հետ: Երեք քաղաքացին վերադարձել էին Իտալիայից: ՀՀ-ում առաջին վարակակրի մասին հայտարարվել էր մարտի 1-ին, նա վերադարձել էր Իրանից:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---