ԱԳՆ. Կորոնավիրուսի կանխարգելման համար ուժեղացնում ենք ներքին ջանքերի մոբիլիզացումը

ԱԳՆ. Կորոնավիրուսի կանխարգելման համար ուժեղացնում ենք ներքին ջանքերի մոբիլիզացումը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ», - ասվում է գրառման մեջ:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակակրի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 11-ին վարակի հաստատված դեպք ունեցող 3 քաղաքացուց մեկի հետ: Երեք քաղաքացին վերադարձել էին Իտալիայից: ՀՀ-ում առաջին վարակակրի մասին հայտարարվել էր մարտի 1-ին, նա վերադարձել էր Իրանից:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---