ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չկան

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չկան

PanARMENIAN.Net - Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանիշերով հիվանդներ չկան։ Այդ մասին ասվում է արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

ՔԿՀ-ներում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։

Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Վերջիններիս, ինչպես նաև ՔԿՀ-ների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։

Բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։

Արդարադատության նախարարությունը հորդորում է վերջիններիս հարազատներին զերծ մնալ ՔԿՀ-ներ այցելելուց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է հենց կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության պահպանման կարևորությամբ։

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակարի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 13-ին վարակի հաստատված դեպք ունեցող 3 քաղաքացուց մեկի հետ: Երեք քաղաքացին վերադարձել էին Իտալիայից: Ավելի վաղ՝ մարտի 1-ին հայտարավել էր ՀՀ-ում առաջին վարակակրի մասին, քաղաքացին վերադարձել էր Իրանից:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---