Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր վիճակի մասին

Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր վիճակի մասին

PanARMENIAN.Net - Դերասան Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին անգամ երկրպագուներին է դիմել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը կորոնավիրուսով են վարակվել Ավստրալիա ուղևորության ժամանակ:

Նա նշել է, որ կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի շրջապատին վիրուսը չփոխանցի: Դերասանը նշել է նաև, որ ավստրալացի բժիշկներն իրեն ցուցաբերում են բժշկական անհրաժեշտ օգնություն:

Հենքսը խորհուրդ է տվել երկրպագուներին հետևել մասնագետների խորհուրդներին, հոգալ միմյանց մասին և պահպանել դրական տրամադրվածություն:

«Հիշեք, որ անկախ իրադարձություններից, բեյսբոլում չեն արտասվում»,- գրել է նա Instagram-ում:

Թոմ Հենքսը նկարահանվել է «Ֆորեստ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Հրաշք Հուդզոնի վրա» և շատ այլ հայտնի ֆիլմերով: 2016-ին նա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից ստացել է Ազատության նախագահական շքանշան:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---