«Հայաստան» հիմնադրամը բուժպարագաներ է ուղարկել ԱՆ-ին

«Հայաստան» հիմնադրամը բուժպարագաներ է ուղարկել ԱՆ-ին

PanARMENIAN.Net - COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակը Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ:

Այս նախաձեռնությունն իրականացվել է Chevy Chase Surgery Center-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ գործակցության շնորհիվ։

ՀՀ է ուղարկվել բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ:

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 8 դեպք կա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---