Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտան

Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտան

PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետարանը մեծ քանակությամբ բժշկական սպիրտ և քլոր է կուտակել, որը մարտի 16-ից կբաժանվի սննդի կետերին, մթերային և բանջարեղենային խանութներին։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Ըստ մասնագետների՝ դրանցով հնարավոր կլինի մաքրել, օրինակ, դռների, պատուհանների բռնակները,- ասաց Գասպարյանը. - Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և քաղաքի կենտրոնում, և ծայրամասերում գործող խանութներին։ Հետևելու ենք, որ այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն։

Գասպարյանը նաև հավելել է, որ Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով;

Նա նաև հայտարարել է, որ վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկան հանդեպ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով ու կոչ արել քաղաքացիներին չօգտվել այդ կետերից:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Էջմիածինը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 30 դեպքից 19-ը կապ ունի այդ քաղաքի հետ։

Էջմիածնից այս պահին կարելի է դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---