Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել. 1-ը կարանտինի գոտում է

Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել. 1-ը կարանտինի գոտում է

PanARMENIAN.Net - Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել, 1-ը կարանտինի գոտում է։ Այդ տեղեկությունը հաստատել է Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը։

Այդ 5 անձը Վրաստանի քաղաքացի են, որոնք ՀՀ-ից ժամանել են մարտի 15-ին։ Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նա ջերմություն չունի: Մնացած 4 ուղևորն ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն, տեղեկացնում է Aliq.ge-ն։

Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետից հինգի 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից:

Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 33 դեպք կա, մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54-ը: Վրաստանի կառավարությունը որոշել է մարտի 18-ից փակել երկրի բոլոր սահմանները, նաև արգելել արտասահմանցիների մուտքը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքներ:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---