Ոստիկանները Խզմալյանից պահանջել են ջնջել կորոնավիրուսի մասին FB գրառումը

Ոստիկանները Խզմալյանից պահանջել են ջնջել կորոնավիրուսի մասին FB գրառումը

PanARMENIAN.Net - Ռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հայտնել է ֆեյսբուքում կորոնավիրուսի վերաբերյալ գրառում անելուց հետո իր տուն ոստիկանների այցի ու գրառումը ջնջելու հորդորի մասին։

ՀՀ-ում մարտի 16-ից սկսած արտակարգ դրություն է գործում, որը, մասնավորապես, պարտավորեցնում է Հայաստանում ու երկրից դուրս կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը տալ միայն պարետատանը հղումով (մարտի 17-ին պարզաբանմամբ նշվել է, որ ընդունելի է նաև ԱՀԿ-ին հղումով։

Գրառման մեջ՝ Wordometrics կայքին հղում անելով, Խզմալյանը նշել էր «ՀՀ-ում 2 ծանր հիվանդի մասին» (պաշտոնապես՝ հիվանդներից երկուսի մոտ թոքաբորբ կա, սակայն ծանրության վերաբերյալ երբեք չի խոսվել, իսկ մարտի 17-ին վարչապետն ու առողջապահության փոխնախարար Նանուշյանը հերքել են նրանց ծանր վիճակի մասին տեղեկությունները):

Նա դժգոհել է տեղի ունեցածից, մասնավորապես՝ նշելով, որ ոստիկաններն այցել են գիշերվա 01։30-ին։

Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք է գրանցվել, հիվանդներից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---