Բլոգերը հայտարարում է էջմիածնի հայտնի նշանդրեքի մասին կատակից հետո կնոջ բարեկամների հարձակման մասին

Բլոգերը հայտարարում է էջմիածնի հայտնի նշանդրեքի մասին կատակից հետո կնոջ բարեկամների  հարձակման մասին

PanARMENIAN.Net - Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացիմից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել են դեպքի առիթով կատակած բլոգեր, Say Cheese խանութ-սրճարանի սեփականատեր Սերգեյ Սարգսյանի վրա։

Ինչպես Սարգսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում, մարտի 15-ին նա սոցցանցի իր անձնական էջում մի հումորային տեսահոլովակ է հրապարակել, որում «հայտնել է իր աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և հեշտ դարձել երթևեկելը Երևանի փողոցներով»:

«Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում։ 4 ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել, գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի»,-ասվում է գրառման մեջ:

Սարգսյանը հասցրել է ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող մեքենայի պետհամարանիշը և անմիջապես հայտնել ոստիկանություն: Ըստ Սարգսյանի՝ ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնում նշանդրեքի մասնակցած կնոջ ազգականերն են»:

Հարուցված քրգործի շրջանակում տուժածը և նրա կինն անցել են դատաբժշկական փարձազննություն: Հարձակման տեսագրությունը հանձնվել է ոստիկանություն։

PanARMENIAN.Net իմն ոստիկանությունում ասացին, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացված, կատարվում է հետաքննություն, իսկ մանրամասներ հնարավոր կլինի հայտնել միայն դրա ավարտից հետո:

Իտալիայից Էջմիածին վերադարձած քաղաքացու և ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 11-ին։ ։

ՀՀ-ում կորոնավիրուսի 64 հաստատված դեպք կա. այժմ Էջմիածնի դեպքերի թիվը 38-ն է, 1 հիվանդ առողջացել է և դուրս գրվել։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---